ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է Washington Reporter-ին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ապահովել է պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևընախատեսում են ուրբաթ օրը հանդիպել Թրամփիհետ՝ այս համաձայնագիրը ստորագրելու համար։
Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցողհնարավոր քաղաքական հետապնդմանսկանդալը հասել է ԱՄՆ մայրաքաղաք՝ մտահոգություններ առաջացնելով ինչպեսԿոնգրեսում, այնպես էլ Թրամփի վարչակազմում։ Խոսքը գործարար և բարերար ՍամվելԿարապետյանի կալանավորման մասին է։
Ինչպես հայտնում է Washington Reporter-ը, ցուցարարներն արդեն հավաքվել են այնհյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Հայաստանիվարչապետը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթօրը նրանք նախատեսում են բողոքի ակցիաանցկացնել Սպիտակ տան առջև։
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըհայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որվարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքըարտահայտելու և իր կրոնը պաշտպանելուհամար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Իր հերթին Կարապետյանի փաստաբան Ջոզեֆ Հ. Տիպոգրաֆը հայտնել է Washington Reporter-ին, որ«պարոն Կարապետյանի դեմ հարուցվածքրեական գործը հիմնված չէ բռնարարքների կամդավադրության վրա, այլ նրա խոսքերի՝ 2025 թվականի հունիսի 17-ին Հայ ԱռաքելականԵկեղեցու հրապարակային պաշտպանության և կառավարության գործողություններիքննադատության վրա։ Դրանից հետո վարչապետՓաշինյանը սոցիալական ցանցերումհրապարակեց գրառումներ, որոնց հետևեցինխուզարկությունն ու ձերբակալությունը։ Հետոառաջադրվեցին մեղադրանքներ՝ սադրանքի և ֆինանսական հանցագործությունների համար, չնայած որևէ փաստական ապացույց չկար, որըկապեր նրան որևէ հանցավոր արարքի հետ»։
Կարապետյանի ձերբակալությունից ընդամենը միքանի ժամ անց վարչապետ Փաշինյանըհայտարարեց, որ կառավարությունըպատրաստվում է ազգայնացնել «Հայաստանիէլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը «Տաշիր» խումբը տնօրինում է 2015 թվականից։ Քննադատները, այդ թվում՝ Կարապետյանիընտանիքը, դատական հայցով պնդում են, որկառավարության գործողությունները«կամայական, խտրական, քաղաքականապեսդրդված են և ուղղված են Կարապետյանընտանիքին զրկելու «Հայաստանի էլեկտրականցանցերից»։
«Այս ամբողջը հիշեցնում է Թիշ Ջեյմսի մեթոդները: Նախ սկսում ես հետապնդել ընդդիմախոսին, ինչպես դա եղավ Թրամփի դեպքում, հետոփորձում ես խլել նրա ակտիվներն ու բիզնեսը։ Ցանկացած մտածող մարդու սա կարող է մարքսիստական մոտեցում հիշեցնել»,- նշել է Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըWashington Reporter-ի հետ զրույցում։
Մտահոգությունները հասել են նաև ԱՄՆ Կոնգրես։ Սենատորներից մեկի ավագ օգնականը հայտնել է Reporter-ին, որ «Հայաստանը մեծապես կախված է ԱՄՆ-ից։ Բայց երբ նա սկսում է իրեն ավելի շատնմանեցնել Խորհրդային Միությանը, քան ազատերկրի, ավելի ու ավելի շատ սենատորներ գալիս ենայն եզրակացության, որ ժամանակն է վերանայելԱՄՆ-Հայաստան հարաբերությունները»։