Skip to main content

«Հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում». տեքստիլ արտադրամասի տնօրեն

«Նրանք ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում»։ Այս մասին @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը՝ խոսելով այն մասին, որ երեկ Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ Իջևանում ճանապարհ էին փակել և աշխատավարձի բարձրացում էին պահանջում։

Նա նշել է , որ Հնդկաստանի քաղաքացիները աշխատավարձի բարձրացում ու աշխատաժամանակի կրճատում են պահանջում այն դեպքում, երբ 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն կնքած համապատասխան պայմաններով։

«Ավելի լավ է ես հիմնարկը փակեմ, քան թե այդ պայմաններով աշխատեմ։ Կան աշխատողներ, որոնց 3 տարվա աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, ես նրանց համար տոմս եմ գնում, նրանց տուն եմ ուղարկում կամ եթե ուզում են՝ երկարաձգում ենք պայմանագիրը»–լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մհեր Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ի երեկոյան Իջևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր աշխատում են քաղաքի արտադրամասերից մեկում, փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031