Skip to main content

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպա­տակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջա­նակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերա­պահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կա­ռուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստա­թղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Որոշման արդյունքում հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ երաշխավորելով ծրագրի ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ Հայաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությանն ընդառաջ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31