Skip to main content

Այդտեղ բարձրահարկ շենք կառուցելը հանցագործություն է, որովհետև նույն հատվածում խաղահրապարկ ու թենիսի կորտ էլ կա. Չախոյան

«Այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելը հանցագործություն է, որովհետև նույն հատվածում խաղահրապարկ ու թենիսի կորտ էլ կա, և դա ոչ օտարման ենթակա տարածք է, սակայն ինչ–ինչ գործողությունների շնորհիվ վաճառել են»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Նորք Նորքի թաղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկումից առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ խոսելով այն մասին, որ իրենց շենքի կողքին բարձրահարկ շենք են ցանկանում կառուցել։

«Այդ 18-հարկանի շենքը իր բնակարանների քանակով հավասարաչափ է հինգ ինը հարկանի բարձրահարկ շենքի բնակարանների քանակին։ Այսինքն մենք տեսնում ենք, թե Երևանի քաղաքապետարանը ինչպես է ավտոտնակները ապամոնտաժում և խաղահրապարակ կառուցում այդտեղ, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ տարածքը, որտեղ Երևանի քաղաքապետարանը կառուցել է խաղահրապարակ և թենիսի կորտ վաճառվել է, և այժմ ցանկանում են այդտեղ կառուցել 18-հարկանի շենք։ Դա անընդունելի է»,–հավելեց Չախոյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930