«ՔՊ»-ն օրակարգից չի հանում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի հարցը

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը օրակարգից չի հանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը։

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները «ՔՊ»-ի ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հարցրել են, թե արդյոք հարցը հանվել է օրակարգից՝ հաշվի առնելով, որ այդ թեմայի շուրջ խոսակցությունները մարել են։

Նախարարը վստահեցրել է, որ իշխող կուսակցության օրակարգից ոչինչ չի հանվել։ «Անհնար է լինել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հաշտվել այն մտքի հետ, որ ամբողջ վերնախավը կամ դրա մեծ մասը խնդիրներ ունի կուսակրոնության երդման հետ», — ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ ամուրիության ուխտի խախտումը քրեորեն պատժելի արարք չէ, հետևաբար, հոգևորականների անձնական կյանքի մասին փաստերի պարզումը մտքեր է առաջացնում պետական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման և անձնական կյանքին միջամտության մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031