ՀՀ էկոնոմիկայի նախարարը նույնպես դժգոհ է հեղուկ գազի մատակարարման իրավիճակից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նույնպես դժգոհ է հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակից։ Պապոյանը այս մասին հայտարարել է կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Նախարարին հարցրել են Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի և վրացական մաքսատանը առկա խնդրի մասին։

Պապոյանը հայտնել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցումների կապակցությամբ ինքը տեղեկատվություն է փոխանցել ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին։ Սակայն ինքը չի բանակցել վրացական կողմի հետ։ Նախարարը բացատրել է, որ կոնյակի մատակարարման հարցի շուրջ բանակցել է վրացի գործընկերների հետ, իսկ գազի մատակարարման խնդիրը քննարկվել է այլ հարցերի շարքում։

Պապոյանը վստահեցրել է, որ հեղուկ գազը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում բավարար քանակությամբ և ծավալի հետ կապված խնդիրներ չեն եղել, հարցը վերաբերում է արժեքին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031