Skip to main content

Զելենսկին ներկայացրել է Թրամփի հետ զրույցի մանրամասները

Ես զրույց ունեցա ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույցի մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Այդ զրույցը տեղի է ունեցել Թրամփի բանագնաց Ուիթքոֆի Մոսկվա այցից հետո։

Մեր ընդհանուր դիրքորոշումը գործընկերների հետ հստակ է. պատերազմը պետք է ավարտվի։ Եվ այն պետք է ազնիվ ավարտ լինի։ Զրույցին մասնակցել են նաև եվրոպացի առաջնորդները, և ես շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին աջակցության համար։ Մենք քննարկել ենք Մոսկվայում հայտարարվածը։

Ուկրաինան անպայման կպաշտպանի իր անկախությունը։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է երկարատև և հուսալի խաղաղություն։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր սկսած պատերազմը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31