Skip to main content

Աճառյան փողոցում բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Dodge» մակնիշի ավտոմեքենան և չորս ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930