Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր․ ՌԴ-ն կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը․ Սաակաշվիլի

Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենում շատ կարևոր պատմական իրադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ խոսում էին, բայց ամեն ինչ արագացավ Ամերիկայի նախագահի միջամտությամբ։

Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից։

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը և առայժմ պահպանում է Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը խամաճիկ ռեժիմի միջոցով, բայց այդ վերահսկողությունը, անկասկած, երկար չի տևի»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031