Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031