Skip to main content

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածը

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5 կմ երկարությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։

Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31