Վերջին շրջանում Գազայի հատվածում սովից առնվազն 193 մարդ է մահացել, այդ թվում՝ 96 երեխա։ Այս տվյալները հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram-ի ալիքում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի բժշկական հաստատություններում թերսնման պատճառով՝ տեղի բնակիչների մահվան հինգ նոր դեպք է գրանցվել։
2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մատակարարվում, Իսրայելի որոշմամբ փակ են մնում բոլոր անցակետերը, իսկ պարենի բաշխումն իրականացվում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող՝ Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի անցակետերի համակարգի միջոցով։
Մարտ ամսին Իսրայելի բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով 2025 թվականի հունվարին հաստատված հրադադարի ռեժիմը։ Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում հակամարտող կողմերը չեն կարողացել նոր համաձայնագրի պայմաններ սահմանել։