Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի ներկայացուցչությունում։ Զրույցի սկսվելուց առաջ Պուտինը և Ուիթքոֆը ժպտացել են միմյանց, ձեռք սեղմել և մի քանի նախադասություն փոխանակել։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել այսօր վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։ Վերջին երկու անգամ նա այցելել է ապրիլի 11-ին և 25-ին և հանդիպել է նաև Պուտինի հետ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930