Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 60 մարդ է անհետ կորել

Հնդկաստանի հյուսիսային Ուտտարահանդ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 60 մարդ անհետ կորել է, հաղորդում է PTI-ն։

Անհետ կորածների թվում են 11 հնդիկ զինվորներ: Գիշերային ժամերին աղետի գոտիներից յոթանասուն մարդ է փրկվել: Առավել շատ տուժել են Ուտտարակշի և Դհարալի բնակավայրերը, որոնք երկու անգամ անընդմեջ տուժել են հանկարծակի տեղացած ուժեղ անձրևներից և դրանից առաջացած սողանքներից և ջրհեղեղներից: Ուտտարահանդում փրկարարական գործողությունը շարունակվում է: Դրա իրականացումը բարդանում է շարունակվող անձրևների պատճառով:

Պաշտոնյաները նախկինում հայտնել են չորս զոհի մասին, սակայն չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել՝ Դհարալիում տարերային աղետի լայնածավեն հարվածի պատճառով։ Աղետից տուժած շրջաններում ավերվել են տներ և ճանապարհներ, վնասվել են էլեկտրահաղորդման և կապի գծերը։

Ուտարահանդում անդադար անձրևների պատճառով նահանգի մի քանի խոշոր գետերում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նիշը։ Իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զրույց է ունեցել Ուտարահանդի գլխավոր նախարար Պուշկար Սինգհ Դհամիի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031