Թրամփը հայտնել է հավանական իրավահաջորդի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուն է։

Թրամփի խոսքով՝ դեռ վաղ է խոսել հանրապետականների ապագա թեկնածուի մասին, սակայն ամենահավանականը Վենսի թեկնածությունն է։ Նախագահը նրան անվանել է ֆավորիտ և ընդգծել, որ նա հիանալի է կատարում իր աշխատանքը։

Միաժամանակ Թրամփը նշել է, որ հանրապետականների շրջանում կան նաև այլ թեկնածուներ, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հուլիսի 29-ին ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը հայտարարել է, որ Թրամփը տարիքով քաղաքական գործիչ է, ուստի լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած է նրա առողջության վրա։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի վերջին երկու առաջնորդները մեծ տարիքի են, ապա մինչև 2028 թվականը Միացյալ Նահանգներում «երիտասարդ քաղաքական գործիչների թրենդ» կլինի։ Դուդակովի կարծիքով՝ հանրապետականների ակնհայտ ֆավորիտը Վենսն է։ Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուների թվում Դուդակովը նշել է տրանսպորտի նախկին նախարար Փիթ Բութիջիջին, Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերին և Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031