«Ռիբոկ» սպորտային ակումբը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը

«Ռիբոկ» սպորտային ակումբը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930