Բյուրեղավանի ավագանու ՔՊ-ական անդամը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերթական ՔՊ-ականին է նշանակել կառույցում պաշտոնի։

Այս անգամ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն է նշանակել Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանին։

Հատկանշական է, որ Վարդեւանյանը Ռոմանոս Պետրոսյանի նշանակման օրվանից ակտիվ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է վերջինիս գրառումներով` ՀԷՑ-ին վերաբերող։

Ի դեպ, Վարդեւանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու շնորհակալություն հայտնել Պետրոսյանին։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար։

Շարունակում եմ ծառայել հայրենիքիս՝

հանուն կայուն զարգացման և հանրային բարեկեցության»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930