Թրամփի հատուկ բանագնացը նախատեսում է օգոստոսի 6-ին հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ. Reuters

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթկոֆը նախատեսում է օգոստոսի 6-ին բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավարության հետ։ Սպասվող բանակցությունների մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Նշվում է, որ Ուիթքոֆի այցը Մոսկվա նախատեսված է չորեքշաբթի։ ԱՄՆ հատուկ բանագնացի ծրագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվում. ԱՄՆ վարչակազմը դեռևս չի մեկնաբանել բանակցությունների ժամանակացույցը։

Ավելի վաղ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հաստատել էր, որ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել էր նշել այցի օրակարգը կամ ամսաթվերը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031