Հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Կամչատկայի թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրադինամիկ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախնական հաշվարկ է կատարել։ Պարզվել է, որ Կամչատկան տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գետնի ամենամեծ տեղաշարժերը գրանցվել են թերակղզու հարավային հատվածում։ Այս հատվածում դրանք հասել են գրեթե 2 մ-ի, ինչը կարելի է համեմատել 2011 թվականին Ճապոնիայի Տոհոկու շրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո տեղի ունեցած հորիզոնական տեղաշարժերի հետ, ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնաճյուղից նշել են, որ Պետրոպավլովսկի կլաստերի կայանների տեղաշարժն այդքան նշանակալի չի եղել։