Skip to main content

ԱՄՆ նախագահի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծումը վերածվել է Նոբելյան մրցանակի համար բոնուսներ հավաքելու գործիքի. Աշոտյան

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, թեկուզ և իր ձևով` «թրամփավարի» հանգուցալուծումը վերածվել է նոբելյան մրցանակի համար բոնուսներ հավաքելու գործիքի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իմ մտավախությունները երկուսն են. մեկը` գեոպոլիտիկ, որովհետեւ նման տեսակի գործարքի հնարավոր ի հայտ գալը տարածաշրջանում բնական գեոպոլիտիկ ներկայություն չունեցող ուժի հովանու ներքո պրոբլեմատիկ է լինելու Հայաստանի արտաքին և անվտանգային միջավայրերի համար»,- նշել է նա:

Աշոտյանը նաև նշել է, որ Փաշինյանի բանագնացները երկար ժամանակ հպարտանում էին, որ որևէ միջնորդի կարիք չունեն, իրենք Ադրբեջանի հետ լավ բանակցում են։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31