50 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ապակու կոտրվելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. փորձաքննություն է նշանակվել

Ավտոբուսի ապակու կոտրվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը): Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՔԿ–ից հայտնեցին, որ հետքաբանական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է վնասվել ավտոբուսի ապակին։

Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ 50 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ կրակոցներ են հնչել, ավտոբուսի ապակին վնասվել է։

Ավելի ուշ «Երեվան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակը Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։

ՆԳՆ–ից էլ չէին հաստատել տեղեկությունն այն մասին, որ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031