ԱՄՆ-ն 2026 թվականին նոր լրտեսական արբանյակային ցանց կգործարկի․ Defense One

ԱՄՆ տիեզերական ուժերը նախատեսում են հաջորդ տարի գործարկել հետախուզական արբանյակների նոր խմբավորում, որոնք ի վիճակի կլինեն հետևել օբյեկտների ցամաքում և ջրում կատարած տեղաշարժին։ Այս մասին հայտնել է «Defense One» պորտալը՝ հղում անելով տիեզերական գործողությունների վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Դեաննա Բերտին։

Նրա խոսքով՝ խոսքը ցամաքային շարժական թիրախների հետևման ծրագրի մասին է (Ground Moving Target Indicator — GMTI), որը Տիեզերական ուժերի և ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակի համատեղ նախագիծ է։ Նախաձեռնությունը մեկնարկել է Պենտագոնին ուղղված հետախուզական տվյալների հոսքի բացը լրացնելու համար։ Դա եղել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը 2023 թվականին դադարեցրել են E-8 համատեղ հսկողության թիրախային հարձակման ռադարային համակարգի (JSTARS) մարտական կառավարման և թիրախավորման ինքնաթիռների համակարգի գործունեությունը։

Բերտը նշել է, որ Տիեզերական ուժերն այս ծրագրի շրջանակում արդեն իսկ գործարկել են մի քանի օժանդակ արբանյակներ, այդ թվում՝ կապի և ռադիոլոկացիոն արբանյակներ։ Նա նշել է, որ արբանյակային նոր խմբավորումը հետախուզական տվյալներով կապահովի առաջին հերթին ԱՄՆ զինված ուժերի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության ստորաբաժանումներին։ Բերտը հրաժարվել է բացահայտել 2026 թվականին գործարկվելիք սարքերի քանակը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031