Skip to main content

Աջարիայում բացվել է Եվրոպայի ամենաերկար զիփլայնը

Աջարիայում բացվել է Եվրոպայի ամենաերկար զիփլայնը։ Այն գտնվում է Չիրուխի լեռան վրա, դրա երկարությունը 1789 մետր է, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Տեղադրման աշխատանքները, տեխնիկական շահագործումը և անվտանգության վերահսկողությունը իրականացրել է իտալական ընկերությունը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն լարի (3.3 միլիոն դոլար):

«Չիրուխի զիփլայնը լեռնային Աջարիայում նոր, եզակի զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտ է, որը, մի կողմից, կնպաստի զբոսաշրջային ներուժի ավելացմանը, իսկ մյուս կողմից՝ դրական ազդեցություն կունենա բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա», — ասել է Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31