Ռուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունից։

«Պետքարտուղարը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք։

Նրանք նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930