Skip to main content

«Երևան ավտոբուս»-ն արձագանքել է ավտոբուսի վրա կրակելու լուրին

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել է թիվ 50 երթուղու ավտոբուսի վր ակրակելու վերաբերյալ լուրին:

«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետեւյալը`

Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն`հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։

Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից։

Այսքանը»:

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Երևանում կրակել են ընթացքի մեջ գտնված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որում ուղևորներ են եղել:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ներկա պահին ավտոբուսի վրա կրակոցի հաստատված փաստ չկա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31