Երևանում կրակել են ընթացքի մեջ գտնված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որում ուղևորներ են եղել

ՕՕգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ ավտոբուսը ընթացքի մեջ է եղել, որում գտնվել է մի քանի ուղևոր: Նրանցից ոչ մեկը չի տուժել:

Էրեբունու ոստիկանները պարզում են ավտոբուսի վարորդի ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031