Microsoft-ը փակում է Հնդկաստանի նավթավերամշակման գործարանը՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով

Անցյալ շաբաթ Microsoft կորպորացիան ժամանակավորապես անջատել է հնդկական Nayara Energy նավթավերամշակման ընկերությանը իր ամպային ծառայություններից։ Պատճառը եղել են Եվրոպական միության պատժամիջոցները, որոնք սահմանվել են ընկերության և ռուսական «Ռոսնեֆտի» կապի պատճառով։ Այս մասին հայտնում է The Register-ը։

Հակամարտությունը սկսվել է հուլիսի 18-ին, երբ ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Փաստաթղթում նշվում է, որ Nayara Energy-ն, որին պատկանում է հնդկական Վադինար քաղաքի նավթավերամշակման գործարանը՝ 49%-ով պատկանում է ռուսական «Ռոսնեֆտ» պետական ընկերությանը։ ԵՄ-ի կարծիքով՝ Nayara Energy-ն «ներգրավված է մի տնտեսական ոլորտում, որը Ռուսաստանի Դաշնության կառավարության համար եկամտի զգալի աղբյուր է ապահովում», ինչը նրան պատժամիջոցների օբյեկտ է դարձնում։

«Nayara Energy»-ն պատժամիջոցները անվանել է «անհիմն մեղադրանքների վրա հիմնված միակողմանի քայլ» և «լիազորությունների անհիմն ընդլայնում, որը անտեսում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հնդկաստանի ինքնիշխանությունը»։

Կարճ ժամանակ անց Microsoft-ը արգելափակել է Nayara Energy-ի մուտքը իր ամպային արտադրանքներին, այդ թվում՝ Outlook-ի կորպորատիվ էլ. փոստին և Teams համագործակցության հարթակին։

Ի պատասխան՝ հնդկական ընկերությունը հայց է ներկայացրել դատարան՝ մեղադրելով Microsoft-ին «ծառայությունների մատուցումը միակողմանի դադարեցնելու որոշման» համար և պահանջելով ստիպել ՏՏ հսկային կատարել պայմանագրի պայմանները։ Սակայն ընդամենը երկու օր անց (առանց դատական լսումներին սպասելու)՝ Microsoft-ը վերականգնել է ծառայությունների մատուցումը։

Այնուամենայնիվ, Nayara Energy-ն արդեն պայմանագիր է կնքել տեղական հնդկական Rediff ընկերության հետ՝ կորպորատիվ էլփոստի ծառայություններ մատուցելու համար և փորձել է նվազեցնել իր կախվածությունը արտասահմանյան մատակարարներից։

NEWS

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031