Skip to main content

«Օրերով ջուր չունենք. այս շոգին առանց ջուր ի՞նչ անենք». Ֆանտան գյուղի բնակիչ

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչներն ահազանգում են՝ գյուղի տարբեր փողոցներում օրերով ջուր չի լինում։ Գյուղի բնակիչ Աշխեն Հովհաննիսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ընդամենը մի քանի րոպե են ջուր ունեցել։

«Այս շոգին օրերով ջուր չի լինում, ահավոր վիճակ է։ Պիտի առավոտյան ու երեկոյան 3-ական ժամ ջուր ունենայինք, բայց օրական ընդամենը 15 րոպե է ջուր գալիս։ Տանը փոքր երեխա ունենք, չգիտենք՝ այլևս ինչ անել։ Ամեն օր «Վեոլիա ջուր» ենք զանգում, ասում են՝ ջրանջատում չկա, բայց աշխատակից էլ չեն ուղարկում, որ տեսնեն ինչ խնդիր է։ Միայն անընդհատ զանգում, հարցնում են՝ խնդիրը կարգավորվե՞ց։ Գյուղում ջրի բոլոր հորերը բաց են, ով, ինչ ուզում է, անում է, հետևող չկա»,–ասաց Աշխեն Հովհաննիսյանը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Ֆանտան գյուղում ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ջրասպառումը մեծացել է։

«Ոռոգման համակարգ չկա, մարդիկ խմելու ջուրը օգտագործում եմ ոռոգման նպատակով, այդ պատճառով էլ ամռան այս օրերին խմելու ջուրը չի բավականացնում»,–պատասխանեցին ընկերությունից։

NEWS

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31