Ավստրալիայի արևելքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել. Reuters

Արևելյան Ավստրալիայի մի շարք քաղաքներ ծածկվել են վերջին տասնամյակների ընթացքում առաջացած ամենահաստ ձյան շերտով, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

«Արևելյան Ավստրալիայի մի շարք քաղաքներ ծածկվել են վերջին տասնամյակների ընթացքում առաջացած ամենահաստ ձյան շերտով… ինչը հանգեցրել է ջրհեղեղների, մեքենաների շրջափակումների և հազարավոր տներում էլեկտրաէներգիայի անջատումների»,- գրում է գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ շաբաթ օրը Նոր Հարավային Ուելսի հյուսիսում մինչև 40 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը տեղի չի ունեցել 1980-ականների կեսերից ի վեր։

Նոր Հարավային Ուելսի փրկարար ծառայությունից հայտնել են, որ 1455 միջադեպ է գրանցվել, ձյան պատճառով ավելի քան 100 մեքենա է շրջափակվել, փոթորիկի հետևանքով տներ են վնասվել և մի շարք շրջաններում ջրհեղեղի նախազգուշացումներ են տարածվել։

Գործակալությունը հայտնում է, որ տասը տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել նաև հարևան Քվինսլենդ նահանգում։

Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, եզրափակում է Reuters-ը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031