«ՀԷՑ-ի թեժ գծից հորդորում են` տեխնիկան անջատել, որ չփչանա». Չեխովի 47–ի բնակիչները բողոքում են հոսանքի անջատումներից

Երեւանի Շենգավիթ համայնքի Չեխովի 47 շենքում էլեկտրաէներգիայի պլանային անջատումից հետո արդեն շուրջ 10 օր է` անընդհատ վթարային անջատումներ են գրանցվում։

NEWS.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին պատմեց, որ պլանային անջատումից հետո անմիջապես հոսանքը նորից անջատվել էր, այդ ժամանակ ՀԷՑ–ի թեժ գծից հայտնել էին, որ պլանային անջատման ժամանակ մալուխ է վնասվել։

«Արդեն շուրջ 10 օր է` օրվա ընթացքում մի քանի անգամ հոսանքն անջատում են, թեժ գծից հորդորում են` անմիջապես կենցաղային տեխնիկան անջատել, որովհետեւ հնարավոր է` փչանա տեխնիկան։ Ես եմ, տանը չեմ, կամ օրեր են լինում, մեկ կամ երկու րոպեով անջատում, միացնում են, ո՞նց հասցնենք արագ անջատել տեխնիկան։ Երբ հոսանքն անջատում են, ջուրն էլ է ավտոմատ անջատվում, որովհետեւ նասոսը հոսանքով է, հիմա մենք էս 42 աստիճան շոգին ո՞նց առանց լույս ու ջուր մնանք»,– ասաց մեզ դիմած քաղաքացին։

Նրա խոսքով, շենքի մի հատվածում է միայն այսքան հաճախակի անջատումներ լինում. թե պլանային անջատման ժամանակ ինչ են վնասել, որ արդեն 1 շաբաթից ավելի է` չեն կարողանում սարքել, հայտնի չէ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031