Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 65, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 214, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 45, հրդեհի կեղծ կանչի՝ 39, 92 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 33 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 45 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 34 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 115, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ: