EXCLUSIVE! «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2025» Միջազգային մրցանակաբաշխությունը Փարիզի լեգենդար Գարնիե Օպերայում. (լուսանկարներ, տեսանյութ)

Համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝  ճարտարապետ Շառլ Գառնիեի ձեռամբ կառուցված Փարիզի Գրանդ Օպերայի հոյակերտ կամարների ներքո «Պրեստիժ Մեդիա»-ն համախմբել էր հայ ժողովրդի այն արժանավոր զավակներին, ովքեր իրենց նվիրումով և գործունեությամբ բարձր են պահում Հայաստան անունն ամբողջ աշխարհում, ովքեր իրենց հայրենասիրությամբ ու հայրենատիրության բարձր զգացումով նվիրվել են Հայրենիքի շենացման ազնվագույն գործին՝ դառնալով ազգային արժեքների կրողն ու դրանց պահպանման պատասխանատուն ոչ միայն Հայաստանում, այլև Երկիր մոլորակի ցանկացած կետում:

Հունիսի 9-ին «Պրեստիժ Մեդիա»-ի կողմից կազմակերպված ամենամյա «Տարվա Հեղինակություն 2025» միջազգային մրցանակաբաշխության ընթացքում մրցանակների արժանացան սոցիոլոգիական հարցումների ու վերլուծությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ընտրված բիզնեսի, գիտության, կրթության, արվեստի, բժշկության,  արդյունաբերության ոլորտների առաջատար և լավագույն ընկերությունները:

Միջոցառումը վարում էր տաղանդավոր դերասանուհի և հաղորդավարուհի, անզուգական Նազենի Հովհաննիսյանը։

«PRESTIGE» միջացգային մրցանակաբաշխության «ԱՐԾԱԹԵ» գործընկերն էր «NORK GROUP»-ը՝ իր «Մառանիկ» և «Տինտակոլ» ապրանքանիշներով, իսկ «ԲՐՈՆԶԵ» գործընկերը՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։

«PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխության հիմքում ընկած է ազգային միասնություն գեներացնող մի գաղափարախոսություն, որի հենքի վրա էլ «Պրեստիժ Մեդիա» ընկերության հիմնադիր Սեդա Գասպարյանի ջանքերով ստեղծվել է  այս նախագիծը: 

Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխության ղեկավար Սեդա Գասպարյանը. 

 «Բարի երեկո, մեծարգո հյուրեր, հարգարժան ներկաներ, սիրով ողջունում եմ Ձեզ։

«Պրեստիժ Մեդիա» ընկերության և, կարծում եմ, բոլորիս համար պատմական  այս օրը  բազմաթիվ խորհուրդներ է ամփոփում իր մեջ: Եվ Ձեր թույլտվությամբ ուզում եմ անդրադառնալ դրանցից ամենակարևորներին: 

Այս պահին իրականանում է իմ ամենանվիրական երազանքը: Երազանք, որը ծնվել է Անրի Վեռնոյի  հայտնի ֆիլմը դիտելու պահին: Ֆիլմի մեջ մի շատ ցավոտ դրվագ կա. երբ հայ պանդուխտների անձնագրերում դնում են «Անհայրենիք» կնիքը. 

Դա ոչ թե կնիք, այլ խարան է: Ֆրանսիան «Անհայրենիք» խարանը կրող  մեր հազարավոր հայրենակիցների համար դարձել է երկրորդ հայրենիք ու տուն, և իմ փափագն է եղել  համախմբել այստեղ՝ Ֆրանսիայում մեր հայրենիքի մտավոր, գիտական, ստեղծագործ ներուժը, հայ ժողովրդի արժանավոր զավակներին, հայրենատեր, հայրենիքի հարատևության գաղափարի նվիրյալ հայորդիներին և արժանին մատուցելով նրանց՝ միաժամանակ ասել՝ շնորհակալություն Ֆրանսիա: 

Ես հատուկ ցանկանում եմ նշել, որ այսօրվա մեր մրցանակաբաշխությունը ոչ միայն մեծարման միջոցառում է, այլև հայկական ինքնության, մշակութային ժառանգության և համաշխարհային հաջողությունների ամրապնդման բացառիկ առիթ։ 

Եվ քանի որ խոսվեց մեր գաղափարախոսության մասին,  ես ցանկանում եմ ներկայացնել «Պրեստիժ Մեդիա»-ի մեծ նպատակն ու առաքելությունը, որը մեզ առաջնորդում է յուրաքանչյուր միջոցառման կազմակերպման ժամանակ։ Մենք դարձել ենք կամուրջ՝ հայերի մտավոր և գործարար ներուժը աշխարհին ներկայացնելու, նրանց միջև նոր կապեր ստեղծելու և միջազգային մակարդակով Հայաստանի հզորացմանը նպաստելու համար։ Մեր հիմնական նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում տարին երկու խոշոր միջոցառումներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ համախմբելով հայ ազգի տաղանդավոր անհատներին, ցույց տալով մեր ստեղծարար միտքը և գործարար ներուժը՝ ձևավորելով  նոր համագործակցություններ, ստեղծելով նոր բիզնես ու մշակութային կապեր, որոնք կծառայեն Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը։ 

Հինգ տարի անց մենք կկազմակերպենք մեգամասշտաբային միջոցառում Հայաստանում, որը կլինի հայության համախմբման, ձեռքբերումների ամփոփման և նոր մեծ հնարավորությունների բացահայտման բացառիկ հարթակ։ Այս հինգ տարիների ընթացքում մենք կձևավորենք միջազգային մեծ կապերի ցանց, որը Հայաստանում կհանդիպի մեկ վայրում՝ ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները։ Մենք Հայաստանը կդարձնենք կենտրոն՝ որտեղ կմիավորվեն հայերը տարբեր երկրներից, իրենց հաջողությունների պատմություններով և միջազգային ճանաչման իրենց փորձով։ Սա կլինի այն միջոցառումը, որը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ որպես ուժեղ, հեռանկարային և համաշխարհային մակարդակում կայացած պետություն։ 

Այսպիսով՝ «Պրեստիժ Մեդիա»-ն, լինելով  հայի գաղափարի ու ներուժի կրողն ու տարածողը, վստահաբար կարող է ասել, որ  այս  հարթակը կոչված է համաշխարհային ասպարեզում հայության դերի ամրապնդմանը: 

Շնորհակալություն, որ դուք մեզ հետ եք այս ճանապարհին, վստահում եք մեզ և մեզ հետ ձեռք ձեռքի տված առաջ ընթանում՝ միասին կերտելու նոր հաջողություններ։

Բոլորիս մաղթում եմ հաճելի երեկո և խոստանում, որ այն լի է լինելու բազմաթիվ հետաքրքիր անակնկալներով»։

Ինչու՞ Ֆրանսիա, ինչու՞ Փարիզ։

Հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին Ֆրանսիան եղել է այն հույսի հանգրվանը, որտեղ փրկվել են հազարավոր ճակատագրեր, և այդ փրկված ճակատագրերի սերունդներն այսօր աշխարհասփյուռ հայության բեկորներն են: Մենք Ֆրանսիայում էինք ոչ միայն արժանին մատուցելու  մեր ժողովրդի արժանավոր զավակներին, այլև մեր երախտիքի խոսքն ասելու մեր լավագույն բարեկամ Ֆրանսիային՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած անխախտ  հավատարմության համար: Բազմաթիվ անուններ ու կենսագրություններ են կապում մեզ Ֆրանսիկան մշակույթին, պատմությանը, արժեքներին: Մեզանից շատերը գիտեն Մխիթարյան միաբանության հանդեպ Նապոլեոն Բոնապարտ կայսեր ցուցաբերած առանձնահատուկ, ջերմ վերաբերմունքի մասին: Գիտենք նաև, որ դեռև 17-րդ դարում Մահտեսի մուրադ Բաղիշեցին առաջին անգամ հանդիպել է Ֆրանսիայի կայսր Լյուդովիկոս 14-րդին՝ ստանալու նրա աջակցությունը՝ հայ ժողովրդին իր դարավոր թշնամիների լծից ազատելու համար: Այսպիսի փաստեր կարելի է անվերջ թվարկել՝ հիշատակելով բազմաթիվ անուններ, այդ շարքում՝ Միսաք Մանուշյանի անունը, և իհարկե,  հայ-Ֆրանսիական բարեկամության փառքի պսակը դարձած Շառլ Ազնավուրի անունը, ով դարձել է երկու ժողովուրդների բարեկամության հավերժական խորհրդանիշը: Մեր խոնարհումը հայ-ֆրանսիական բարեկամության պառնասում իրենց հարատև տեղն ունեցող անուններին:

ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի նախագահ

Ի նշան հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության, ի նշան Հայաստանի կողքին մշտապես լինելու Ֆրանսիայի պատրաստակամության՝ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունով «Երախտագիտություն» անվանական ոսկե մեդալը նրան կփոխանցի միջոցառման հատուկ հյուր, Ֆրանսիայի սենատում Ֆրանսիա Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբերտ-Լյուկ Դըվինազը։

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

«ԱՆՄԱՀ ԼԵԳԵՆԴ» անվանական ոսկե հուշամեդալ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկի՝ Միսաք Մանուշյանի անունը մնալու է պատմության հոլովույթում՝ որպես Ֆրանսիայի ազատագրման զոհասեղանին իր կյանքը դրած հայորդու: 

Միսաք Մանուշյան «Անմահ Լեգենդ» անվանական ոսկե հուշամեդալը կփոխանցվի Միսաք Մանուշյանի զարմուհուն, որը իր տեղը կգտնի նրա թանգարանում։

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

«ԱՆՄԱՀ ԼԵԳԵՆԴ» անվանական ոսկե մեդալ

Հայ ժողովուրդը սիրել ու գնահատել է նրան՝ որպես իր նվիրյալ զավակի: Աշխարհը ընդունել է նրան՝ որպես համամարդկային արժեքների կրողի, որպես մոլորակը սիրո ուժով պտտեցնող երևույթի: Նա եղել է համայն հայության դեսպանը՝ աշխարհում: Նրա լույսն իր անկրկնելի ելևեջումներով արդեն հարյուր տարի մի անբացատրելի հմայքով գերում է ունկնդրին՝ անկախ ազգությունից ու դավանանքից: Նրա երգն ու գործն աղոթք էր, իսկ աղոթքը սահման չունի: ՀՀ ազգային հերոս, հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ, Շառլ Ազնավուր: 

Ի նշան հայ ժողովրդի անպարագիծ սիրո և  ի խոնարհումն հայ ժողովրդի հանդեպ տածած անսահման սիրո՝ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից Շառլ Ազնավուրի անվանական «Անմահ Լեգենդ» անվանական ոսկե հուշամեդալը կփոխանցվի Ազնավուրի ընտանիքին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031