Wirtualna Polska-ի համար United Surveys-ի կողմից անցկացված վերջին հարցման համաձայն՝ լեհերի գրեթե 48.6%-ը կարծում է, որ վարչապետ Դոնալդ Տուսկը պետք է հրաժարական տա, գրում է RMF 24-ը։
Լրատվամիջոցները կարծում են, որ այս թվերը կարող են կարմիր քարտ լինել նրա համար և ստիպում են մտածել կառավարական կոալիցիայի ապագայի մասին։
Հարցման հիմնական կետերը ցույց են տվել հետևյալ արդյունքները․
Հարցվածների 38.2%-ը ընտրել է «միանշանակ այո» տարբերակը, իսկ ևս 10.4%-ը՝ «ավելի շուտ այո», ընդհանուր առմամբ՝ 48.6%-ը կողմ է վարչապետի հրաժարականին։
Հարցվածների 38.2%-ը ընտրել է «միանշանակ այո» տարբերակը, իսկ ևս 10.4%-ը՝ «ավելի շուտ այո» տարբերակը , ընդհանուր առմամբ՝ 48.6%-ը կողմ է վարչապետի հեռանալուն։
43.8%-ը դեմ է եղել (20.9%-ը՝ «միանշանակ ոչ», իսկ 22.9%-ը՝ «ավելի շուտ ոչ»)։ Մոտ 7.6%-ը դժվարացել է պատասխանել։
Կառավարական կոալիցիայի ընտրողների շրջանում 85%-ը դեմ է քվեարկել հրաժարականին, միայն 15%-ն է այն անհրաժեշտ համարել։
Հակառակ կողմում՝ Օրենք և արդարություն և Կոնֆեդերացիա կուսակցությունների ընտրողների 80%-ը կողմ է Տուսկի հեռանալուն, մինչդեռ 15%-ը չի կողմնորոշվել կամ դեմ է, այս մասին հայտնել է RMF24-ը։
Հարցումն անցկացվել է Լեհաստանի 1000 քաղաքացիներից կազմված ներկայացուցչական ընտրանքի շրջանում՝ 2025 թվականի հուլիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում՝ CATI/CAWI մեթոդով։
Իրավիճակը հարցեր է առաջացնում կառավարության ղեկավարի հասցեին աճող քննադատության, կոալիցիայի ներսում առկա ներքին հակասությունների և վերջերս կաբինետի կազմի փոփոխության կասկածելի արդյունավետության վերաբերյալ։