Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի VIP գոտում, միաժամանակ Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքի բացումը, որի ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիական այդ երկու բացառիկ նախագծերի հնարավորությունները։
YoEstate-ը՝ NFT-ների նոր տեսակի առցանց շուկա է, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։ Հարթակը ոչ միայն նորարարական է, այլև՝ պարզ, անվտանգ և եզակի իր տեսակի մեջ։
YoEstate-ում ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները հնարավոր է ձեռք բերել միայն FTN-ով։ Ի դեպ, ձեռք բերված գույքն FTN-ային եկամուտ է ապահովում անշարժ գույքի NFT-ների դեպքում։
YoEstate-ում նախընտրելի անշարժ գույքի NFT-ն հավանելու դեպքում հնարավոր է վիրտուալ զբոսանք իրականացնել դրա 3D տարածքում օգտատիրոջ ավատարի միջոցով: Եռաչափ անշարժ գույքը ներկայացված է YoDoor մետատիրույթում։
Հավելենք, որ ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները YoEstate-ում ունեն որոշակի FTN-ային արժեք, հետևաբար եկամուտը նույնպես ձևավորվում է FTN-ներով։
YoEstate-ում անշարժ գույքի NFT-ներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել հարթակներում և հետևել յուրաքանչյուր NFT-ի համար սահմանված պարզ քայլերի հաջորդականությանը։