Skip to main content

Իտալիայում Armani-ն տուգանվել է 3.5 միլիոն եվրոյով՝ անբարեխղճության համար

Իտալիայի հակամենաշնորհային մարմինը նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանիի ընկերությանը տուգանել է 3.5 միլիոն եվրոյով, հաղորդում է ANSA գործակալությունը։

Ինչպես նշված է կարգավորող մարմնի համապատասխան հայտարարության մեջ, Armani ապրանքանիշի ներքո մի քանի շարք արտադրանք արտադրող ընկերությունը ունի անթափանց առևտրային քաղաքականություն, որը «մոլորեցնող է սոցիալական պատասխանատվության և էթիկայի հարցերում»։ Սա, մասնավորապես, ներառում է աշխատողների իրավունքների երաշխիքները պատվերներով աշխատող վարձու և երկրորդական ձեռնարկություններում։ Ավելի վաղ Giorgio Armani S. p. A.-ի կողմից վերահսկվող Armani Operations ընկերությունը կասկածվում էր մի շարք ապրանքների արտադրությունը կազմակերպելիս աշխատուժի շահագործման մեջ։

Armani-ն այն քիչ իտալական ապրանքանիշերից մեկն է, որը չի վաճառվել օտարերկրյա ներդրողներին։ Հուլիսի 11-ին 91 տարեկան դարձած Ջորջիո Արմանին Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31