Գազամատակարարման դադարեցումներ Երևանում, ՇիրակիՍառնաղբյուր բնակավայրում, Աշտարակում, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 2-ից 28 բազմաբանակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողներիներողամտությունը և խնդրում պահպանելանվտանգության պահանջները:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930