Ադրբեջանը մեր եղբայրն է, ինչո՞ւ Իսրայելը կարող է համագործակցել, իսկ մենք՝ ոչ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հարցրել է, թե ինչու կարող է Իսրայելը համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ Թեհրանը՝ ոչ։

«Ադրբեջանը մեր հարազատ ժողովուրդն է։ Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ այնտեղ և համաձայնագիր կնքել, իսկ Իսրայելը կարող է։ Մենք չենք կարող կարգավորել մեր հարաբերությունները, բայց նրանք կարող են։ Եթե հարևան երկրների միջև կապը չի հաստատվում, դա մեր մեղքն է։ Եթե հարաբերություններ չկան, դա մեր պատասխանատվությունն է»,- ասել է նա։

Մասուդ Փեզեշքիանը շեշտել է, որ եթե Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում, դա Իրանի մեղքն է, և նշել, որ «մենք ինքներս ենք Ադրբեջանի և Իսրայելի բարեկամության պատճառը»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930