Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության․ ԱՄՆ պետքարտուղար

Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու այն փաստը, որ Պաղեստինը ճանաչվել է ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրների կողմից։

«Այս երկրներից ոչ մեկը չունի պաղեստինյան պետություն ստեղծելու կարողություն։ Պաղեստինյան պետություն չի կարող լինել, եթե Իսրայելը չհամաձայնի դրան», – պնդել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նաև Պաղեստինի միակողմանի ճանաչումը այլ երկրների կողմից անվանել է անտեղի և ոչ արդյունավետ քայլ։ Նա նշել է, որ այդ երկրները նույնիսկ չեն կարող որոշել, թե որտեղ է գտնվում այս պաղեստինյան պետությունը և ով է այն կառավարելու։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031