Ուկրաինան առաջին անգամ գազ կներմուծի Ադրբեջանից

Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից՝ այն ներմուծելով Տրանսբալկանյան միջանցքով։

Այս մասին հայտարարել է ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին։

«Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։ Գազի գնման առաջին համաձայնագիրը կնքվել է SOCAR խմբի SOCAR Energy Ukraine ընկերության հետ»,- գրել է նա իր էջում:

Փորձնական մատակարարումը կիրականացվի Բուլղարիայի և Ռումինիայի միջով։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031