ՔԲԿ մարտիկներն այրել են զենքը՝ ի նշան Թուրքիայի հետ հակամարտության ավարտի

Թուրքական պետության դեմ չորս տասնամյակ տևած զինված պայքարից հետո Քրդական բանվորական կուսակցությունն արարողություն է անցկացրել, որը նշանավորել է զինաթափմանն ուղղված առաջին քայլը։

Շուրջ 30 մարտիկ՝ տղամարդիկ և կանայք, իրենց ինքնաձիգները դրել են մեծ կաթսայի մեջ, որտեղ զենքն այրվել է։ Նախատեսվում է, որ զինաթափման այս գործընթացը կավարտվի մինչև ամառվա վերջ։

Արարողությունը տեղի է ունեցել զբոսաշրջային շրջանում՝ Ջասանա քարանձավում, Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիա քաղաքից մոտ 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Տեղում ժամանել էր լրագրողների և քաղաքական գործիչների պատվիրակություն, ներառյալ քրդամետ ընդդիմադիր DEM կուսակցության ներկայացուցիչները։

Հավաքվածների աչքի առաջ ՔԲԿ-ի մարտիկները, որոնց թվում կային չորս բարձրաստիճան հրամանատարներ, հերթով շարվել են և իրենց զենքը դրել կաթսայի մեջ, որտեղ այն այրվել է։

«Մենք կամավոր ոչնչացնում ենք մեր զենքը ձեր ներկայությամբ՝ որպես բարի կամքի և վճռականության նշան», — ասվում է ՔԲԿ-ի հայտարարության մեջ, որն այս քայլն անվանել է պատմական և ժողովրդավարական։

Ավելի վաղ այս շաբաթ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Ստամբուլից հարավ-արևմուտք գտնվող Իմրալի կղզու մենախցում, հայտարարել է, որ սա «զինված հակամարտության փուլից ժողովրդավարական քաղաքականության և իրավունքի փուլին կամավոր անցում է»։

Ըստ BBC Turkish-ի, զինաթափման գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին հատուկ կազմակերպված կետերում՝ Թուրքիայի, Իրաքի և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունների մասնակցությամբ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031