Հանրապետության առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին՝ գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի  կենտրոնից, նշելով, որ մայրաքաղաքում հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։Մարզերում հուլիսի 3-ին՝ ցերեկը, 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին՝ կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930