Ի՞նչ են ձեզ խոստացել, որ այդքան հետևողականորեն խախտում եք Սահմանադրությունը. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ–ականներին

Իշխանությունները շարունակում են խախտել Հայաստանի Սահմանադրությունը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց «Հայաստան. խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորը մատնանշեց միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերի, Հայաստանի Սահմանադրության նկատմամբ արհամարհանքի դեպքերը՝ բերելով կոնկրետ օրինակներ։

Իր ելույթի ավարտին Կյուրեղյանը մի քանի հռետորական հարցեր տվեց՝ դիմելով իշխող կուսակցության պատգամավորներին. «Ի՞նչ են ձեզ առաջարկել, որ այդքան հետևողականորեն խախտում եք Սահմանադրությունն ու և այլ օրենքները։ Ումի՞ց եք այդքան վախենում։ Ու՞մ և ի՞նչ եք խոստացել, և ինչի՞ դիմաց, որ օրենքը խախտելով վերընտրվելու հիմքեր եք ստեղծում»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728