«Դուրս եմ հրավիրում դահլիճից, պարոն Աղազարյան. պարոն Եղոյան, Ձեզ նախազգուշացում». ԱԺ-ում Աղազարյանի ելույթից հետո թեժ վեճ սկսվեց

ԱԺ-ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դուսր հրավիրեց Աղազարյանին դահլիճից և արգելեց մասնակցել նիստին:

Աղազարյանն իր ելույթում նախ նշեց, որ եթե Կոնյակի գործարանը չմասնավորեցվեր այսօր խաղողագործություն չէր լինի ՀՀ-ում, ապա անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթաքին, պատգամավորը նշեց, որ այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում:

«Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի արևմուտք, իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որ սկսենք իրենից արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ: 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայատսան և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,-ասաց նա:

Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ականները տեղից սկսեցին բղավել՝ ամոթ: Իսկ Հովիկ Աղազարյանը շիշ նետեց ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանի ուղղությամբ:

Հակոբ Արշակյանը փորձ արեց հանդարտեցնել պատգամավորներին, իսկ Աղազարյանը ՔՊ-ականներին հրավիրում էր դուրս՝ կռվելու:

«Պարո՛ն Եղոյան, հանգիստ: Պարոն Աղազարյան, ինձ նայեք մի հատ, դուրս եմ Ձեզ հրավիրում դահլիճից և արգելում եմ ձեր մասնակցությունն այս նիստին:

Պարո՛ն Եղոյան, Ձեզ նախազգուշացում, տեղից չբղավել: Հասկանալի է, որ ելույթն օտարերկրյա շահ էր ներկայացնում, ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաների մի՛ տրվեք, ելույթով կարող եք արձագանքել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031