ՀԷՑ-ի պետականացման նախագծերի երեկվա քննարկումից հետո կասկածներն ավելի են խորացել. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներումնախագծերը, որոնցով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկվա քննարկումից հետո երկու հարց շարունակում է ոչ միայն անպատասխան մնալ, այլ ավելի է խորացնում կասկածները։ Նա հարցադրումներ ուղղեց նախագծերի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին. «Ըստ ձեզ, որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պահպանվե՞լ է արդյոք օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու, կարծիքներ հավաքագրելու, ԱԺ լիակատար քննարկում իրականացնելու պահանջները, թե՞ ոչ։

Երկրորդ՝ սահմանադրականության, միջազգային պարտավորությունների, Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի վրա անկառավարելի ֆինանսական և ներդրումային ռիսկերի հետ կապված։ Ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով Հայաստանի քաղաքացիների բարձրացող գումարները։

Ո՞ւմ է վերաբերում այս փոփոխությունը, որ սուբյեկտներին»։

Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՀԷՑ-ին, նաև էներգետիկայի ոլորտի բոլոր անկյունաքարային դերկատարություն իրականացնող ուբյեկտներին։

Ինչ վերաբերում է սահմանադրականության վերաբերյալ Մինասյանի դիտարկումներին, նշեց՝ սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնում է Սահմանադրական դատարանը:

«Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, եթե դուք գտնում եք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրական լիազորությունների շրջանակում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասաց Վարդանյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031