Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի. քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը. Գալյան

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ Սահմանադրության նոր տեքստը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։

Գալյանը տեղեկացրեց, որ տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկում տեղի ունենա: «Երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- ասաց նա։

«Քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը»,- ավելացրեց Գալյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031