Հունիսից 40–հազարական դրամի աջակցությունը դադարել է.մինչև տարեվերջ կշարունակվի 30 հազարի աջակցությունը, բայց ոչ բոլորին

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում անդրադարձ եղավ ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության հարցին:

«Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ աջակցության շահառուները անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: «Հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,- նշեց փոխվարչապետը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031