Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի՞. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է լուրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։

«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- նշել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Middle East Eye-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728