Չինաստանը չի եղել և չի լինի մարտահրավերների աղբյուր ԵՄ համար. ԱԳ նախարար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չի եղել և  չի լինի խնդիրների աղբյուր ԵՄ-ի համար. ՉԺՀ-ի իշխանությունները եվրոպական կողմի հետ փոխգործակցելիս հույս ունեն, որ նրա դիրքորոշումը կլինի ռացիոնալ և պրագմատիկ:

«Եվրոպայի հանդեպ ծառանում են տարբեր մարտահրավերներ, բայց ոչ անցյալում, ոչ ներկայում, ոչ էլ ապագայում դրանք չեն բխում Չինաստանից», — նշել է Վան Ին Բրյուսելում Չինաստան-Եվրոպա ռազմավարական երկխոսության 13-րդ փուլի ժամանակ։ 

Նա հայտարարել է, որ Չինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ բնույթի խնդիրները:

«Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, հետևենք միջազգային կանոններին և պահպանենք միջազգային կարգը, նպաստենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրները, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը», — նշել է Չինաստանի ԱԳ նախարարը, որը հուլիսի 2-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Վան Ին ընդգծել է նաև, որ Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերային հարաբերությունները ԵՄ հետ, ինչպես նաև խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը։ 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031