Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներին, երեք գյուղերի բնակիչներ արդեն տարհանվել են։

Այս մասին հուլիսի 2-ին հաղորդել է NTV-ն։Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառում: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ մեքենայով», — հաղորդում է հեռուստաալիքը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031