Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ հատուկ բանագնացի առաջարկին

Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ներկայացրած հրադադարի առաջարկին: Նախօերին Թրամփը հայտարարել էր, որ երկիրը «համաձայնել է Գազայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ պայմաններին», հաղորդում է NBC News-ը։

«Մենք լուրջ ենք տրամադրված պատանդների և հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում,- Էստոնիա կատարած պետական ​​այցի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։ -Մենք համաձայնեցինք հատուկ բանագնաց Ուիթքոֆի առաջարկների հետ»։

Սաարը չի ճշտել առաջարկի մանրամասները, սակայն հավելել է, որ «իրենց նպատակն է հնարավորինս շուտ սկսել անուղղակի բանակցությունները»։

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ իր ներկայացուցիչները «երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ՝ Գազայի հարցով»: Այդ ընթացքում նրանք «համաձայնեցրել են 60-օրյա հրադադարն ավարտելու համար անհրաժեշտ պայմանները, նշելով, որ ԱՄՆ-ը կաշխատի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031